Մի իրի պատմություն. պատառաքաղ
Անհնար է հստակ ասել ` երբ և ում կողմից է ստեղծվել առաջին պատառաքաղը։ Այս հարցով զբաղվող հետազոտողներից յուրաքանչյուրն ունի իր սեփական կարծիքը։ Համաձայն վարկածներից մեկի ՝ պատառաքաղի ստեղծման պատմությունը սկսվում է Մերձավոր Արևելքից IX դարում։ Ուտելիք և մրգեր ուտելիս դրանք վերցնում էին պատառաքաղով , որպեսզի ձեռքերը չկեղտոտվեն:
Ըստ մեկ այլ վարկածի` պատառաքաղի պատմությունը սկսվում է 1072 թվականին Բյուզանդիայում։ Այս հարմարանքը հորինվել էր բյուզանդական արքայադուստր Մարիա Իվերսկայայի կողմից, ով կարծում էր , որ ձեռքերով ուտելը նվաստացուցիչ է։ Նրա պատվերով պատրաստված առաջին պատառաքաղը ոսկուց էր։ Փղոսկրե կոթը պատված էր սադափե զարդանախշերով:
Պատառաքաղը Եվրոպայում հայտնվեց դեռևս 17-րդ դարում, երբ այն սկսեցին օգտագործել իտալացի առևտրականներն ու ազնվականները: Շատ ավելի ուշ այս սպասքը հայտնվեց Հյուսիսային Եվրոպայում: Պատառաքաղների մասին լուրը Անգլիա հասավ գրող Թոմաս Կորիեթի շնորհիվ: Նա դրանց մասին հիշատակեց իր` 1611 թվականին Իտալիա կատարած ճանապարհորդությունը նկարագրող գրքում: Սակայն , Անգլիայի և Գերմանիայի բնակչությունը այս սպասքն սկսեց օգտագործել միայն XVIII դարում: Այն ժամանակների պատառաքաղը չորս ատամից բաղկացած հարմարանք էր: Ի դեպ, պատառաքաղի ատամների կորացումը մտածել են Գերմանիայում: Կաթոլիկ եկեղեցին ամեն կերպ ցույց էր տալիս իր բացասական վերաբերմունքը պատառաքաղների հանդեպ` համարելով այն ավելորդ շքեղություն:
Պատառաքաղի հայտնվելը Ռուսաստանում թվագրվում է 1606 թվականը։ Կրեմլում հարսանեկան խնջույքի ժամանակ այն բերեց Մարինա Մնիշեկը, որը խիստ ցնցեց ազնվականությանն ու հոգևորականությանը:
Պատառաքաղը Ռուսաստոնում համարվել է շքեղություն և այն կարող էին իրենց թույլ տալ միայն հարուստները։ Սեղանին այս սպասքը դնում էին միայն շատ կարևոր հյուրերի համար։
