Աշխարհի երկրորդ ռակետ Ալկարասը վնասվածք է ստացել
Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը վնասվածք է ստացել եւ չի մասնակցի Ակապուլկոյի մրցաշարին, որն անցկացվում է այս շաբաթ։ Իսպանացի թենիսիստը հայտավորված էր։
«Ցավոք, չեմ կարողանա հանդես գալ Ակապուլկոյում։ Առավոտյան թեստերը ցույց տվեցին ծնկատակի ջլի առաջին աստիճանի վնասվածք։ Ստիպված կլինեմ մի քանի օր բաց թողնել»,- սոցիալական ցանցերում գրել է Ալկարասը։
19-ամյա թենիսիստը փետրվարին նվաճել էր Բուենոս Այրեսի մրցաշարի հաղթողի կոչումը, Ռիոյի մրցաշարում էլ հասել էր եզրափակիչ։
