Փաշինյանը բուծում է սեփական <<ֆեյք նյուզը>>

Փաշինյանը բուծում է սեփական «ֆեյք նյուզը» Երբ Փաշինյանը հրահանգավորում էր ԱԱԾ-ին թողնել բան ու գործ ու վազել ֆեյքերի հետեւից, երեւի չէր էլ մտածում, որ ընդամենն ամիսներ անց գալու է մի պահ, որ ինքն է օգտվելու բազմապիսի ու բազմատեսակ ֆեյքերի ծառայությունից, սեփական կիսակործանված վարկանիշիը գոնե մի քիչ փրկելու համար։ Արդեն քանի օր է համացանցում քննարկում են ՀՀ վարչապետի կողմից ֆեյք էջից կիսված տեսանյութը, որտեղ կադրեր են Նիկոլի կյանքի անցած էջերից, որոնք, ըստ իրեն, հերոսական են։ Հայտնի է, ըստ մամուլի հրապարակումների, որ այդ ֆեյք էջի հետեւում մի տղա է կանգնած, որը բավական բարելավել է իր ֆինանսական վիճակը, նույնիսկ հասցրել է ավտոմեքենա գնել, ինչ սկսել է Փաշինյանի մոտ «ֆեյք» աշխատել։ Իսկ արածն էլ ինչ է՝ «հերոսական» նյութերի մատակարարում՝ «զոմբիների մոլորակին» եւ «զոմբիների տիրակալին»։ Սա իհարկե շատ վատ է եւ խոսում է այն մասին, որ վարչապետը ունի երկակի ստանդարտներ եւ նույնիսկ «ֆեյքերի» դեպքում կան սեւ ու սպիտակ «ֆեյքեր»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )