Վանաձորի անտառտնտեսությանը պատճառվել է 79 մլն դրամի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։
Տեսչական մարմնից հայտնում են՝ ստուգման արդյունքում անտառտնտեսությունում հայտնաբերվել է ապօրինի հատված 2173 ծառ։ Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 79.187.500 ՀՀ դրամի չափով։
Ստուգման արդյունքները փոխանցվել են իրավապահ մարմիններին։
