Վանաձորի անտառտնտեսությանը պատճառվել է 79 մլն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։

Տեսչական մարմնից հայտնում են՝ ստուգման արդյունքում անտառտնտեսությունում հայտնաբերվել է ապօրինի հատված 2173 ծառ։ Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝  79.187.500 ՀՀ դրամի չափով։

Ստուգման արդյունքները փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )