Եգիպտոսում ավտոբուսի վթարի պատճառով 20 մարդ է մահացել
Եգիպտոսի հյուսիսում՝ Դակահլիա նահանգում, ավտոբուսը ընկել է ջրանցքն, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել։ Al-Masry Al-Youm թերթի տարածած լուրը հայտնել է «Լենտա ռու»-ն:։
Վթարը տեղի է ունեցել Էլ Մանսուրա և Միթ Ղամր քաղաքների միջև ընկած ճանապարհին, այն ղեկի անսարքության պատճառով։ Վարորդը կարողացել է դուրս նետվել մեքենայից.
Այս պահին շարունակվում են վիրավորների և հնարավոր զոհերի որոնումները։ Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է ավելի քան 45 ուղևոր։
