Եգիպտոսում ավտոբուսի վթարի պատճառով 20 մարդ է մահացել

Եգիպտոսի հյուսիսում՝ Դակահլիա նահանգում, ավտոբուսը ընկել է ջրանցքն, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել։ Al-Masry Al-Youm թերթի տարածած լուրը հայտնել է «Լենտա ռու»-ն:։

Վթարը տեղի է ունեցել Էլ Մանսուրա և Միթ Ղամր քաղաքների միջև ընկած ճանապարհին, այն ղեկի անսարքության պատճառով։ Վարորդը կարողացել է դուրս նետվել մեքենայից.

Այս պահին շարունակվում են վիրավորների և հնարավոր զոհերի որոնումները։ Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է ավելի քան 45 ուղևոր։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )