82-ամյա Պելեն հոսպիտալացվել է
Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն հոսպիտալացվել է։ Ինչպես հաղորդում է ESPN Brazil-ը՝ նրա մոտ ախտորոշվել է մարմնի ընդհանրացված այտուց, որը ներառում է սրտային անբավարարություն, ինչպես նաև գիատկցության մթագնում, ինչի պատճառով նա չի կարողանում հոգ տանել իր մասին։
Վերջին ամիսներին Պելեն քիմիաթերապիա է ընդունել, որը, սակայն, դրական արդյունք չի տվել։ Ներկայում Պելեն հատուկ զննություն է անցնում ու անհրաժեշտ անալիզներ հանձնում։ Դեռևս հայտնի չէ, թե երբ բժիշկները նրան դուրս կգրեն հիվանդանոցից։
Ավելի վաղ Պելեն ուռուցքի հեռացման վիրահատության էր ենթարկվել:
