3 դիակ, հատը 155 000 դրամ, այսինքն 465 000 դրամի փոշիացում. 0 պատասխանատու, 0 պատիժ. Քրիստինա Վարդանյան
Երևանում՝ վերջին 30 տարվա մեջ, քաղաքային կանաչապատման ոլորտում այս ծավալի գումարներ երբեք չեն ծախսվել, բայց ցավալին այն է, որ աստղաբաշխական գներով ձեռք բերված «ոսկեզօծ» տնկանյութը՝ մասնագիտական գնահատմամբ, ի սկզբանե հաշմանդամ կամ դիակներ են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի անագանու անդամ Քրիստինա Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Օրերս, Սայաթ-Նովա պողոտայի երկայնքով, ինչպես և 2024-ին Մաշտոցում «ծառհանուկ-ծառփոխուկ» փայլուն ծրագիրն էր։
Նկարում՝ 3 դիակ, հատը 155 000 դրամ, այսինքն 465 000 դրամի փոշիացում… 0 պատասխանատու, 0 պատիժ, փաստացի, յուրայինների համար ամենաթողություն է։ Այնքան անգրագետ լինես, որ միլիոնների փակ արմատային համակարգով բույտեր գնես և փողոցի երկայնքով չորացնե՞ս… Պետրոս Ղազարյանի եթերուն այս չորացած ոսկե «ցախավելները» զույց տվող չկա՞, «նախկինների» մասին կեղծիքով լի մոնոներկայացման վարպետներ… Ի դեպ, վերջին նկարում «նախկինների» 2021-ին տնկած անվճար, քաղաքային տնկարանի բարդիներն են, որ արդեն ծառ են դարձել…»։
