23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը

Հարավային Կորեայի անոմալ շոգը առաջացրել է անսովոր թվային լուծում. բնակիչները սկսել են օգտվել Geuneullo: Summer Routes for Walkers-ից՝ գտնելու ամենազով ու ստվերոտ երթուղիները։ Այն ստեղծել է Սեուլի ազգային համալսարանի 23-ամյա ուսանող Մինջուն Յունը, իսկ գործարկումից հետո հավելվածը ներբեռնումներով հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը։

Ծրագիրը վերլուծում է արևի դիրքը, շենքերի տեղակայությունն ու ստվերները և առաջարկում առավել զով երթուղիներ։ Այն նաև օգնում է հասարակական տրանսպորտում ընտրել ավելի քիչ արևոտ տեղ՝ օրինակ՝ ավտոբուսում նստելու դիրքը կամ մետրոյում ավելի զով հատվածը։

Share This