2024-ը հայտարարվել է ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի

ՆԳ նախարարությունը, հաշվի առնելով մտահոգիչ վիճակագրությունը,  2024 թվականը հայտարարվել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի։

Միայն այս տարվա փետրվարին պարեկները հանրապետության ողջ տարածքում կազմել են հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու` 3895 և չամրակապված վարելու` 12258 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

«Եվ, այդուհանդերձ, որոշ քաղաքացիների վարքը շարունակում է մնալ անուղղելի, վտանգավոր ոչ միայն իրենց, այլև երթևեկության մյուս մասնակիցների համար»,-նշում են ոստիկանությունից։

Share This