Բայրամովը Հայաստանին մեղադրել է սադրիչ հայտարարությունների համար
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներումհանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բայրամովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա սադրիչ հայտարարություններից և ձևակերպումներից, որոնք կարող են հարված հասցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-ասել է նա։
