135 զոհ էս կողմ, 135 զոհ էն կողմ
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված,Հայաստանի կողմից թաքցվող պատերազմից երեք օր անց՝ՀՀ ՊՆ-ն դեռեւս զոհերի անուն-ազգանուն չի հրապարակել։Ժամանակ առ ժամանակ Նիկոլ Փաշինյանն է հրապարակում զոհերի թիվը ու թեթեւակի նախազգուշացնում, որ սրանով պատմությունը չի ավարտվում։
Զոհերի անուն-ազգանունները չհրապարակելով՝Նրանց հարազատներին սթրեսի են ենթարկում։Պատկերացրեք Զինվորի ծնողի հոգեւիճակը, ով օրերով լուր չունի տղայից,չգիտի որդին ողջ է, թե այլ ուղղությամբ շարունակի որոնումները։ ՊՆ-ից ասում են, որ զոհերի անունները կհրապարակվի միայն ցուցակների գերճշգրտումից հետո։Այստեղ չեմ կարող չհարցնել, դուք ո՞ր հարցում եք գերճշգրիտ լինելու ստանդարտին հետեւել, որ հիմա էլ չեք ուզում գծից շեղվել։
