100 տարվա ընթացքում առաջին նոր կատվազգին․ գիտնականները ներկայացրել են Leopardus tilcayo-ին
Ծանոթացե՛ք, Leopardus tilcayo-ն է՝ վերջին 100 տարվա ընթացքում հայտնաբերված առաջին նոր տեսակի կատվազգին
Բոլիվիայում 2017 թվականին կենսաբան Պաոլա Նոգալես-Ասկարունցը վայրի կենդանիների արգելավայրում հանդիպել է արտասովոր փոքրիկ կատվազգու, որին տեղացի բնակիչը դեռ ձագ ժամանակ գտել էր անտառի մոտ։
Կենդանու առանձնահատկությունները՝ փոքր ու կնճռոտված դեմքը, կարճ կլոր ականջները, երկար բեղերն ու ընձառյուծներին բնորոշ բծավոր մարմինը, գիտնականներին թույլ են տվել այն տարբերակել արդեն հայտնի կատվազգիներից։
