Ֆիզկուլտ ինստիտուտի ռեկտորն իր մտերիմից ծառայողական մեքենա է գնել՝ վճարելով 2,4 միլիոն դրամ ավել գումար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանը, պաշտոնավարման ընթացքում ձեռք բերելով ծառայողական մեքենա, դրա համար վճարել է 2,4 միլիոն դրամ ավել գումար: Մեքնան գնելու մասին Խիթարյանը 2022 թ. հոկտեմբերի 20-ին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Մեր ունեցած տեղեկություններով՝ այդ մեքենան 23,9 մլն ՀՀ դրամով ձեռք է բերվել Խիթարյանին մտերիմ հանդիսացող ֆիզիկական անձից, այն դեպքում, որ այդ նույն անձն այդ մեքենան ավտոսրահից գնել է մոտ 21,5 մլն ՀՀ դրամով։ Ֆիզիկական անձը, որից գնվել է մեքենան, ռեկտորի ընկերն է՝ Արարատ Մարտիրոսյանը: Մեքենան 2021թվականի արտադրության է եւ գնվել է հենց 2021 թվականին, սակայն հատկանշական է, որ այդ նույն ժամանակաշրջանում նույն մեքենան՝ Toyota Fortuner-ը, ավտոսրահից կարելի էր ձեռք բերել մոտ 21 միլիոնով։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Share This