Առաջին բուժօգնություն ալկոհոլային թունավորման դեպքում

Առաջին բուժօգնության մասնագետ Լեոնիդ Դեժուրնին «Аргументы и факты»-ի հետ զրույցում ներկայացրել է՝ ինչ է հարկավոր անել ալկոհոլային թունավորման դեպքում։

Ինչպես ընդգծել է փորձագետը, առաջին հերթին պետք է համոզվել, որ թունավոր նյութերը դուրս են գալիս մարդու օրգանիզմից, ուստի առաջին օգնությունը կլինի փսխում առաջացնելը։ Դա անելու համար հարկավոր է շատ ջուր խմել և երկու մատով սեղմել լեզվի արմատին։

Փսխում առաջացնելուց հետո տուժածին հարկավոր է կրկին հեղուկ տալ սակայն քիչ քանակությամբ, նշել է մասնագետը։

Այնուամենայնիվ, անգամ նման բուժօգնության դեպքում հարկավոր է ուշադիր լինել, քանի որ կան որոշակի հակացուցումներ։ Օրինակ՝ չի կարելի փսխում առաջացնել անգիրտակից մարդու մոտ, քանի որ դա կարող է վտանգավոր լինել։

Share This