Օրվա կադրը

Ես միշտ էլ հակված եմ եղել այն կարծիքին, որ բնությունն ունի ինքնավերականգնման, ինքնավերարտադրման ու ինքնամաքրման հատկություն: Մարդը հատում է անտառների հազարավոր ծառերը, փայտը մշակում ու դարձնում կահույք, շահագործում է բնական ռեսուրսներն ու հանքերը` ստանալով անհրաժեշտ հումք, որն օգտագործվում է մեր կենցաղային կյանքի ամենօրյա պահանջմունքները բավարարելու համար, ածխաթթու գազ ու այլ վնասակար տարրեր են արտանետվում մթնոլորտ և այլն: Բայց երբ առավոտյան գնում ենք դպրոց կամ աշխատանքի, չե՞նք զգում օդի թարմությունն ու սառնությունը, երբեմն չե՞նք ասում` «Ուզում եմ դուրս գալ` մաքուր օդ շնչելու», չե՞նք օդափոխում մեր սենյակը, դասասենյակը. այդ դեպքում չստացվե՞ց, որ օդը «հանգստացել է», մաքրվել` պատրաստ նորից աղտոտվելու, որ նորից էլ մաքրվի… Վերջիվերջո, մարդը տարօրինակ արարած է. նա կտրում է ծառը, դրանից թուղթ ստանում ու վրան գրում «Պահպանենք ծառերը:»

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )