Օրենքով գողերի թվով Վրաստանը խորհրդային հանրապետությունների շարքում առաջատար է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Վրաստանի պաշտոնյաների հետ քննարկում ենք կազմակերպված հանցավորության, բանդիտիզմի եւ քրեական ենթամշակույթի (օրենքով գողերի) դեմ պայքարի գործընթացը Վրաստանում: «Անդամակցություն գողական համայնքին, օրենքով գող» հոդվածը Վրաստանի Քրեական օրենսգրքում ամրագրվել է 2005թ․ այն բանից հետո, երբ 2003թ․ իշխանության եկավ Միխեիլ Սաակաշվիլիի թիմը։ «Օրենքով գողերի» թվով Վրաստանը խորհրդային հանրապետությունների շարքում առաջատար էր։ 2018թ․ ապրիլի դրությամբ, ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, գրանցվել էր վրացական ծագմամբ 325 «օրենքով գող», որոնց մեծ մասը գտնվում է հետխորհրդային տարածքում կամ Եվրամիության երկրներում։
Հ.Գ. Հայաստանում օրենքն ընդունվելու է՝ չկասկածեք»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )