«Օվերչուկ․ ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի դեմ սահմանափակումներ չեն լինի»
Բացառվում է Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի դեմ սահմանափակող միջոցառումների ընդունումը։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին խոսք չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, հաղորդում է ТАСС-ը։
«Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է կոնսենսուս, և Հայաստանը, ինչպես գիտենք, չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն»,- ասել է նա։
