Օսակայի քաղաքապետը հայտարարել է, որ գնումներ կատարող կանայք նպաստում են կորոնավիրուսի տարածմանը. CNN
Ճապոնիայի երրորդ խոշոր քաղաքի՝ Օսակայի քաղաքապետ Իչիրո Մացուին հայտարարել է, որ կանայք սուպերմարկետներում շատ երկար են ապրանք ընտրում և դրանով նպաստում են կորոնավիրուսի տարածմանը:
Ինչպես հայտնում է CNN-ը, քաղաքապետն առաջարկել է համավարակի հետագա կանխման նպատակով խանութ հաճախել միայն տղամարդկանց: Նա նշել է, որ տղամարդիկ արագ են կողմնորոշվում և գնում են այն, ինչ հարկավոր է և դա խուսափում է սերտ շփումներից այլ մարդկանց հետ:
Պաշտոնյայի հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք է տվել համացանցում: Ճապոնացի լրագրող Շոկո Էգավուն գրել է, որ քաղաքապետը ոչինչ չի հասկանում մարդկանց առօրյա կյանքից, ուստի չի կարող նորմալ առաջարկով հանդես գալ:Հավելենք, որ վերջին տվյալների համաձայն Ճապոնիայում վարակված է ավելի քան 13 000 մարդ: Մահացել է 360-ը, ապաքինվել 1656-ը:
