Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում հունիսի 21-ի և 22-ի առավելապես երեկոյան ժամերին, 23-ի և 24-ի գիշերը և կեսօրից հետո, 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ մինչև 17-20 մ/վ ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը հունիսի 21-24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում հունիսի 21-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 22-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է տեղում, 23-ի երեկոյան և 24-ին՝ կարճատև անձրև ու ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
