Քրեական վարույթի շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքում անգամ շանտաժը շարունակվում է
«Ամբիոն Նյուզ»-ի խմբագրությունը ուշ ժամին քաղաքացիներից ահազանգեր է ստացել։ Քաղաքացիների փոխանցմամբ՝ Մելադա Սարգսյանը զանգահարել է նրանց և հորդորել հետ վերցնել իրենց ներկայացրած բողոքները։
Քաղաքացիների պնդմամբ՝ զանգերի ընթացքում Մելադա Սարգսյանը հայտնել է, որ իբրև թե իր տուն են եկել խուզարկության, սակայն «բան չեն գտել», ապա հայտարարել է, որ «բոլորը Գրիշի մոտիկներն են», և որ Հասմիկ Վիրաբյանին պատրաստվում են դատապարտել/«նստեցնել»։
Քաղաքացիների փոխանցմամբ՝ նրանց նաև ասվել է, որ Հասմիկ Վիրաբյանին կարող են «25 տարով նստեցնել», ուստի «ճիշտ կլինի դիմումները հետ վերցնել»։
«Ամբիոն Նյուզ»-ը ընդգծում է, որ այս հայտարարությունները ներկայացվում են բացառապես քաղաքացիների փոխանցած տեղեկությունների հիման վրա և չեն ներկայացվում որպես հաստատված փաստ։
Միաժամանակ հարց է առաջանում՝ ինչ իրավական հիմքով է Մելադա Սարգսյանը նման տեղեկություններ փոխանցում քաղաքացիներին, և ինչ նպատակով է նրանց հորդորում հետ վերցնել իրենց բողոքները։
Պահանջում ենք իրավասու մարմիններից ստուգել քաղաքացիների ահազանգերը, պարզել զանգերի իրական բովանդակությունը և, անհրաժեշտության դեպքում, տալ համապատասխան իրավական գնահատական։
«Ամբիոն Նյուզ»-ը պատրաստ է իրավասու մարմիններին ներկայացնել քաղաքացիների կողմից փոխանցված տեղեկությունները և առկա ապացույցները։
