«Ամբիոն Նյուզ»-ը հայտարարում է․ խմբագրի անունից տարածվող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը

«Ամբիոն Նյուզ» լրատվական կայքի խմբագրությունը հանդես է գալիս հայտարարությամբ՝ կապված սոցիալական ցանցերում Գրիշա Վիրաբյանի կողմից իրականացվող ուղիղ եթերների և հրապարակումների հետ։

Խմբագրության տեղեկություններով՝ Գրիշա Վիրաբյանը սոցիալական ցանցում հրապարակային հայտարարություններ է անում՝ դրանք կապելով «Ամբիոն Նյուզ»-ի խմբագրի անվան հետ, այդ թվում՝ պնդումներ է հնչեցնում, թե խմբագիրը կաշառք է տվել Շիրակի մարզի դատախազին։

«Ամբիոն Նյուզ»-ը պաշտոնապես հայտարարում է, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և խմբագրությունը որևէ կապ չունի նման հայտարարությունների հետ։

Լրատվամիջոցը կոչ է անում չտարածել չստուգված տեղեկություններ և զերծ մնալ խմբագրի կամ լրատվական կայքի անունից կեղծ տեղեկություններ ներկայացնելուց։

Միաժամանակ «Ամբիոն Նյուզ»-ը հայտարարում է, որ իր լրագրողների և խմբագրության աշխատանքին ցանկացած միջամտություն, ինչպես նաև լրատվամիջոցի հեղինակությանը վնասող հրապարակումները անհրաժեշտության դեպքում կարժանանան համապատասխան իրավական գնահատականի։

Խմբագրությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ և հրապարակել փաստերը՝ օրենքով սահմանված կարգով։

«Սուտն ու կեղծիքը նույնպես չափ ու սահման ունեն։ Լրատվամիջոցի անունից հայտարարություններ անելուց առաջ պետք է ներկայացնել փաստեր և ապացույցներ, այլ ոչ թե անհիմն մեղադրանքներ», — նշում է «Ամբիոն Նյուզ»-ի խմբագրությունը։

Share This