Քննիչները Ծառուկյանի գործով խուզարկության ժամանակ անգամ անչափահաս երեխայի խնայած դրամներն են առգրավել
Ambion.news-ի տեղեկություններով` երեկ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել նաև Գագիկ Ծառուկյանի թիմակիցներից մեկի տանը, որը «Մուլտի վելնես» սպորտային համալիրի տնօրենն է: Մենք տեղեկացանք, որ խուզարկության ժամանակ քննիչներն առգրավել են նաև տնօրենի անչափահաս երեխայի` 500 դրամանոց մետաղադրամներով տարան («касса»-ն):
Խելացի քննիչները հավանաբար մտածել են` փողերի լվացման մեջ մեղադրվող Ծառուկյանն իր միլիարդները «Մուլտի վելնեսի» տնօրենի երեխայի հավաքած 500 դրամներով է «լվացել»:
