Քաշաթաղից Արտաշատ տեղափոխված ընտանիքում ծնվել են 12-րդ և 13-րդ երեխաները՝ Մոնթեն ու Նժդեհը
Յուրաքանչյուր երեխայի ծնունդ մեծ տոն ու ցնծություն է ոչ միայն նորածնի ընտանիքում, այլ նաև ամենքիս ընտանիքներում։ Չէ՞ որ յուրաքանչյուր հայի ծնունդ իրենով արդեն իսկ ուրախության առիթ է։
Այսօր՝ քիչ առաջ նման մի լուր ստացվեց Արտաշատի Բժշկական Կենտրոնից։ Հրապարակված հաղորդագրության մեջ հայտնում են այն մասին, որ բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ։Հաողրդագրության մեջ ԲԿ-ի պաշտոնական էջում մանրամասնում են․ «Ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հանգրվանել մեր մարզում։ Խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը»
Ինչպես նշված է նույն հայտարարության մեջ, երկու փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով՝ կենտրոնի փորձառու բժիշկ-մանկաբարձների շնորհիվ:
Հաղորդվում է, որ երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն։
Շնորհավորում ենք նորածինների ընտանիքին՝ մաղթելով նրանց անհոգ ու առողջ մանկություն։
