Հերոս Հովհաննեսի մայրը կյաքնից հեռացավ՝ միանալով որդուն․ Աստված հոգին լուսավորի
Երեկ սոցիալական մեդիայում Մելինե Դավթյան անունով գրանցված օգտատերը գրառում է կատարել՝ հայտնելով այն մասին, որ կյանքից հեռացել է 44-օրյային հերոսաբար ընկած Հովհաննես Խաչատրյանի մայրիկը ՝ Աննա Դավթյանը:
Նա մասնավորաբար գրել է․
«Խորը ցավով տեղեկացա սիրելի, բարի , ուժեղ ԱՆՆԱՅԻՍ մահվան մասին։ Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել ՀԱՐԱԶԱՏԻ, ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄՈՐ կորստի դեպքում։
Իր մարդկային բարությամբ, կնոջ քաջությամբ, իմաստությամբ, լավ մայր , Աստծո հավատքով, անկեղծությամբ , բոլորի կողմից սիրված ու հարգված էր։
Վշտակցությունս եմ հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներիս, մերձավորներին։
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն մեր սիրելի Աննայի հոգին և սփոփանք շնորհի մեզ՝ բոլորիս:
Քույրիկս ննջի խաղաղությամբ»։Հովհաննես Վրեժի Խաչատրյանը Կապանից էր։ Նա հերոսաբար ընկավ նոյեմբերի 10-ին՝ հրադադարի օրը, դիրքերի հրետակոծման ժամանակ։ Հովհաննեսը մինչև վերջ կռվեց և ընկավ՝ հրամանատարի կողքին։
