ՔԱՂՑԿԵՂԻ ԱՅՍ ՏԵՍԱԿԻ ՃՇԳՐԻՏ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴ Է ՄՇԱԿՎԵԼ

ԱՄՆ Սան Դիեգոյում գտնվող Կալիֆորնիական համալսարանի գիտնականները մշակել են նոր մեթոդ, որով հնարավոր է դառնում բարձր ճշգրտությամբ ախտորոշել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը։ Այս մասին հայտնում է Nature Communications-ը։

Նոր մեթոդը, որը կոչվում է «բարձր հաղորդականության դի-էլեկտրոֆրոեզ» թույլ է տալիս ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հայտնաբերել առաջին փուլում 95 տոկոս ճշգրտությամբ։ Մասնագետները արդեն անցկացրել են կլինիկական փորձարկումներ 139 քաղցկեղով հիվանդ կամավորների վրա, որոնց մոտ հիվանդությունը եղել է զարգացման 2-րդ փուլում։

Մեթոդը հիմնված է ուռուցքային բջիջներ պարունակող արտաբջջային վեզիկուլների հայտնաբերման վրա։ Նախ հայտնաբերվում են դրանք, ապա արդեն արհեստական ինտելեկտը վերլուծում է սպիտակուցները և կանխատեսում չարորակ նորագոյացության հավանականությունը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )