-Shadow-Here--Shadow-Here- Քաղաքապետարանը ճգնաժամային կենտրոն է բացել – ԱՄԲԻՈՆ NEWS

Քաղաքապետարանը ճգնաժամային կենտրոն է բացել

Փարիզի քաղաքապետարանը Ֆրանսիայում իշխանությունների կողմից նախաձեռնված կենսաթոշակային բարեփոխումների դեմ իրականացվող բողոքի ակցիաների հետեւանքների հաղթահարման համար ստեղծել է ճգնաժամային կենտրոն։ Փարիզի քաղաքապետարանում ընդգծել են, որ հաշվի առնելով գոյություն ունեցող կոնտեքստը, քաղաքային իշխանությունները գործարկել են ճգնաժամային շտաբը, որը նիստեր է գումարելու ամենօրյա ռեժիմով։ Ճգնաժամային կենտրոնը կամ շտաբը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով հաղթահարել ֆրանսիական մայրաքաղաքում բողոքի ցույցերի հետ կապված առաջացող խնդիրները։ Միաժամանակ նաեւ՝ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն կոչ է արել քաղաքացիներին պահպանել հանգստություն, իսկ կառավարությանն էլ՝ հետ կանչել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթն ու սկսել երկխոսություն ժողովրդի հետ։

Share This