Ինչու է Չինաստանը ձգտում ավելացնել ռուսական գազի մատակարարումները․ Մաս 1-ին

Չինաստանը, ըստ ամենայնի, փորձում է ամեն գնով ավելացնել խողովակաշարային եղանակով Ռուսաստանից մատակարարվող գազի ծավալները։ Ընդ որում՝ մի քանի անգամ։ Հիշեցնենք, որ ներկայիս հնարավորությունների առավելագույն ծավալային շեմը կազմում է տարեկան կտրվածքով՝ 38 միլիարդ խորանարդ մետր։ Պեկինն այս թիվը ցանկանում է հասցնել մինչեւ տարեկան կտրվածքով՝ 98 միլիարդ խորանարդ մետր։ Չինաստանի «ռազմավարական խաղադրույքը» լիովին հասկանալի է եւ տրամաբանական եւ ունի բնորոշիչ հստակ երզույթ՝ «դիվերսիֆիկացիա»։ Այսինքն՝ Պեկինում պատկերավոր ասած, երբեք բոլոր ձվերը նույն զամբյուղի մեջ չեն ածում, երբ ինչ որ ապրանք են գնում։

Share This