Փետրվարի 17-ից կմեկնարկի հանրաքվեի քարոզչության փուլը
«
Համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեն մեկնարկում է հանրաքվե նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից հետո 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ, ինչ նշանակում է, որ արդեն փետրվարի 17-ից կմեկնարկի հանրաքվեի նախընտրական քարոզչության փուլը»,- ԿԸՀ նիստի ժամանակ նշեց Տիգրան Մուկուչյանը։
