Փաստաբանական աշխատանքի արդյունքում կանխվել է ընտանիքի վտարումը և գրանցվել սեփականության իրավունքը
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
«Միքայել Համբարձումյան և գործընկերներ» փաստաբանական ընկերության հետ համագործակցությամբ հաջողվեց կանխել սփյուռքահայ գործարար մեր հայրենակցի ընտանիքի վտարումը Դավիթաշենի նորակառույց շենքերից մեկի բնակարանից, որը նրանք տարիներ առաջ ձեռք էին բերել նախնական առք ու վաճառքի պայմանագրով, սակայն սեփականության իրավունքը չէր գրանցվել՝ շենքն ավարտական ակտով հանձնված չլինելու պատճառով:
Փաստաբանական ճիշտ և նպատակային աշխատանքի արդյունքում հաջողվեց նաև ապահովել շուրջ 130քմ մակերեսով բնակարանի նկատմամբ նրանց սեփականության իրավունքի գրանցումը, ընդ որում՝ առանց դատական մարմինների միջամտության:
Քրեական ոլորտից դուրս ևս հաջողություններ արձանագրելն առանձնահատուկ ոգևորիչ է…
