Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ Հայաստանյան 102-րդ ռազմաբազայի թեման կրկին առաջնային դարձավ. Բիշքեկում Վ.Պուտինը ասաց. «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»։ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ իրենք երբեք չեն բարձրացրել բազայի հարցը, կենսական անհրաժեշտ չեն համարում, չեն առարկի դուրսբերմանը, բայց պատրաստ են քննարկել մնալու ցանկության դեպքում։

Թերթը սա որակում է որպես շանտաժի փորձի շուրջ հիշեցում՝ նշելով, թե մեկ տարի առաջ փաշինյանամետ շրջանակներ բազայի դուրսբերման պահանջով ակցիա էին կազմակերպել, և նման «սխեման» կիրառվել է նաև խաղաղապահների, ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի հարցերում։

Share This