Փաշինյանը փոխնախարար է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստինե Ղալեչյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝Քրիստինե Ղալեչյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
