-Shadow-Here--Shadow-Here- Փաշինյանը ղեկավարվում է վարքագծով – ԱՄԲԻՈՆ NEWS

Փաշինյանը ղեկավարվում է <<քաղաքական կրուտիտի>> վարքագծով

Սերժ Սարգսյանը ժամանակին ասում էր, որ մարդիկ ծույլ են, աշխատանք կա, բայց չեն ուզում աշխատել։ Հետո նաեւ ասում էր, որ Հայաստանում կյանքը լավն է, սակայն մարդիկ որոշել են ավելի լավ կյանք որոնել ու գնում են այլ երկրներ իրենց բախտը որոնելու։ Այդ կերպ նա արդարացնում էր արտագաղթը, թեեւ նրա հավատարիմ վարչապետներից Տիգրան Սարգսյանին վերագրվում է այն միտքը, թե եթե արտագաղթ չլինի կրիտիկական մասսան հեղափոխություն կանի։ Հեղափոխությունն իհարկե եղավ, սակայն մեծ հաշվով ոչինչ չփոխվեց։ Աղքատությունը սառնարաններից բացի հեղափոխական լիդերի կողմից մտցվեց աղքատների ուղեղների մեջ, ու շարունակվեց Սերժ Սարգսյանի ավանդույթը՝ մեղավոր են բոլորը բացի իշխանությունից։ Այդ թեզը Գյումրիի այցի ժամանակ շատ լավ երեւաց։ Հատկապես այցից հետո Նիկոլ Փաշինյանի գրառումն է խոսում այդ մասին։ Մարդն հայտարարում է, որ աշխատատեղ կա, աշխատող չկա։ Իյա իրոք։ Փաստորեն Փաշինյանը գյումրեցուն մեղադրում է «լոդըրության» մեջ։ Իր գրառման մեջ ասվածը ընդամենը պետության՝ իր քաղաքացիների հանդեպ ունեցած սոցիալական պարտավորությունների կատարման ձեւերի մի մասն է միայն նշել։ Դրանց արդյունավետության մասին կարելի կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ «ճտերին հաշվելու» ժամանակը գա։ Որդնած բրնձի մասին խոսելը անիմաստ է ու ոչ-ակտուալ, քանի որ մեկի համար որդնած բրինձ է, մյուսի համար՝ այրված «Նիվա» մակնիշի մեքենա։ Ամեն դեպքում սխալ է պատասխանատվությունից խուսափելը, մեղքն ուրիշի վրա բարդելու ու «քաղաքական կրուտիտի» վարքագիծը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )