Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է

Ծնունդդ շնորհավոր, Մինաս Ավետիսյան: ԴՈՒ շռայլորեն հրամցրիր մեզ նաեվ ՔԵԶԱՆՈՎ շարունակվելու առավելությունը, մենք չկարողացանք ՔՈ ժառանգությունը մարդավայել տնօրինել ու ՔԵԶԱՆՈՎ կարգին հպարտանալ անգամ… ԴՈՒ համբերող ես, գիտեմ: Բոլոր ՄԵԾԵՐԴ օվկիանոսի նման եք. ձեր սրտերը չեն սառչում երբեք: ԴՈՒ էլ կսպասես, մինչեվ կավարտվի մերօրյա որկորակռիվը, մինչեվ կընկալենք, որ կանգ առնելու պահը վաղուց անցել է ,եվ ժամանակն է պարտքերը տալու: Կընկալե՚նք արդյոք…Մեկ-մեկ մտածում եմ, որ աչքերդ իրենով արած թախիծը, կտավներիցդ գոռացող տխրությունը, որ մշտական կռվի մեջ է այրող գույներիդ հետ , ոչ թե ներկայիդ թարգմանն էին, այլ մեր գալիքի մարգարեն: Ծնունդդ օրհնված պարգեվ էր, կյանքդ՝ պայքար, հեռացումդ ցավախեղդ առեղծված,կտավներդ ՝օրհնության, պայքարի ու առեղծվածի շաղախով հավերժության արտոնագիր՝ մեզ հրամցված… Շնորհակալություն եվ խոնարհում բոլոր այս օրը հիշողների եվ մնացածի անունից…




