Փաշինյանը Գյումրիում առաջարկել է ավագանու արտահերթ ընտրություններ

Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրիում հայտարարեց, որ քաղաքում պետք է անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ։ «Չի լինելու «Գյումրի 2», լինելու է հեղափոխություն-2 և «Գյումրի 1»… 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո… պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք Գյումրիում», — ասաց նա։

Անցյալ տարի իշխանությունը Գյումրիում նախաձեռնեց արտահերթ ընտրություններ, որի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» կորցրեց իշխանությունը։ Ընդդիմությունը միավորվեց և քաղաքապետ ընտրեց ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։

Վարդան Ղուկասյանը ներկայումս կալանավորված է։ Ընդդիմադիր ուժերն ու քաղաքական վերլուծաբանները խոսում են «Գյումրի-2» կազմակերպելու հնարավորության մասին։

Share This