Տոպը՝ ջինսե տաբատի համադրությամբ․ Անիտա Ավետիսյանի լուքը

Երգչուհի, դերասանուհի Անիտա Ավետիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է գեղեցիկ ծաղիկների ֆոնին։Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Անիտան սպիտակ գույնի, փքուն թեւերով տոպ է կրում, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ «Ո՞րն է եղել ամռան ձեր ամենահիշվող օրը…»,- հրապարակմանը կից մեկնաբանություններում հետեւորդներին է դիմել Անիտա։Օրեր առաջ տեղադրված կադրում Անիտան սպիտակ տաբատ էր կրում։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ «Հետեւեք ձեր երազանքին՝ ուշադրություն չդարձնելով ոչնչի վրա: Անկախ այն բանից՝ ծե՞ր եք, թե՞ երիտասարդ, դուք պետք է իրականություն դարձնեք ձեր ամենախիզախ երազանքները: Դա այս մոլորակում գոյություն ունենալու միակ պատճառն է»,- մեկնաբանություններում գրել էր նա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )