Տոյվո Կլաարը մեկնում է Ադրբեջան
Հարավային Կովկասում Եվրամիությանհատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը տեղեկացրել է Ադրբեջան մեկնելու մասին: Նա այդ մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:
«Այժմ լքում եմ անձրևոտ Վիեննան՝ Բաքվում կարևոր հանդիպումների համար», – գրել է ԵՄ պաշտոնյան։
Նշենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն ավելի վաղ Երևան, ապա Բաքու էր ժամանել՝ սեպտեմբերին Ադրբեջանի զինուժի ձեռնարկած ագրեսայից անմիջապես հետո։
