Տեղովդ հետադիմական ես, այ… մինի-ստռռ:

«Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելն այլևս չի լինելու Հայաստանում, ինչ–որ մտացածին հիմքերով, ինչ–որ բաներ չեղարկելը չի լինելու։ Արվեստը լինելու է ազատ, որովհետև անկախ պետության գրավականներից մեկն ազատ արվեստն է։ Իսկ որոշ մարդիկ, որոնք փորձում են նման հարցերի շահարկման միջոցով քաղաքական դիվիդենտներ հավաքել, հետադիմության առաջամարտիկներ են»։
Արայիկ Հարությունյանի թարմ պատասխանն է:

Հարգելի լրագրողներ, լավ ձեզ հետաքրքիր չե՞ն էս հարցերը, որ էդ «պեռվապռախոձեցին» չեք հարցնում, տո այ «առաջադիմության առաջամարտիկ», Գոնե հոդաբաշխ պատասխան տվեք, թե ի՞նչ արվեստի ճյուղի է պատկանում տրանսգենդերի մասին ֆիլմը: Տրանսդրամա, թե՞ տրանսմելոդրամա: Ի՞նչ է տալու հանդիսատեսին: Ո՞վ է էդ ֆիլմի հասցեատերը ու արդյո՞ք ֆիլմի գլխավոր կերպարն էլ է «Ձեր ժամանակների հերոսը»:

Ովքե՞ր են այն գեղ.խորհրդի անվանի մարդիկ, որոնք որոշել են այդ ֆիլմի գեղագիտական նպատակահարմարությունը, որ իրենց որոշումը էդքան ծանրակշիռ է: Իսկ երկրի անվանի մարզիկների կարծիքը հարցրե՞լ եք:

Ու վաբշե, կարո՞ղ է էն փայտի ցիցը, որով քայլում էիք, վերցնեք հետ գնաք:

Տեղովդ հետադիմական ես, այ… մինի-ստռռ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )