Տատիկները՝ մեր կյանքի ամենաջերմ հեքիաթները

Կան տատիկներ, որ ոչ միայն իրենց զավակներին են օգնել դասերի հարցում, այլեւ իրենց թոռների անփոխարինելի օգնականն են այս կարեւոր գործում…

Իսկ նրանց հետ ընթերցած հեքիաթները կարծես ֆիլմի պես է տպավորվում մեր մտքում։

Ես մինչեւ հիմա ,թեեւ աղոտ, բայց հիշում եմ տատիկիս պատմած հեքիաթը.

Ճիշտ է, փոքր էի, պատմել չեմ կարող, բայց հիշում եմ՝ լացս լռեցնում էր, ցավս մեղմացնում ,եւ հետո գալիս էր երկար լացից հետո աչքերին այնքան հաճելի եւ անհրաժեշտ քունը…

Հոգ տարեք նրանց մասին, սիրեք, գնահատեք եւ շնորհակալ եղեք իրենց կատարած ամեն գործի համար ձեր երեխաների հետ կապված։

Կասեք՝ պարտավոր են…

Իսկ ես կասեմ՝ ոչ…

Նրանք ինչ որ պարտավոր էին, արել են՝ մեծացրել են իրենց զավակներին…

Հիմա նրանց հանգստի ժամն է, եւ ձեր շնորհակալ լինելը պարզապես ավելի կոգեւորի նրանց անել այդ դժվարին աշխատանքը( եւ ցանկացած այլ աշխատանք ձեր երեխաների հետ կապված), որ հաճախ անգամ դուք եք դժվարանում։

Սիրեք , հոգ տարեք նրանց մասին …

Նրանք ամենից շատ սիրո կարիք ունեն՝ ինչպես երեխաները…

Մեր կյանքի մեծերը…

Share This