Տանը պատրաստվող քսուքի բաղադրատոմս, որը կօգնի բուժել թութքը
Թութքն ամենատարածված հիվանդություններից մեկն է: Վիճակագրական տվյալների համաձայն՝ բնակչության 12%-ը տառապում է այս հիվանդությամբ:
Սակայն կա մի հիանալ ժողովրդական միջոց, որը շատ արագ է պատրաստվում և կօգնի ազատվել այս տհաճ խնդրից: Այս քսուքը շատ արդյունավետ է և հասանելի է բոլորի համար:
Բաղադրությունը.
· 1 ճաշի գդալ մեղր,
· 10 գրամ մանրացրած ակնամոմ,
· 50 մլ ցանկացած բուսայուղ (ցանկալի է ձիթայուղ),
· 50 գրամ մեղրամոմ:
Պատրաստման եղանակը.
1 ճաշի գդալ մեղրը խառնել 10 գրամ մանրացրած ակնամոմին և տրորել խառնուրդը փայտյա գդալով բաժակի կամ էմալապատ խորը ափսեյի մեջ, մինչև դառնա համասեռ զանգված: Օգտագործելուց առաջ ակնամոմը հարկավոր է պահել մի քանի ժամ սառնարանում, որպեսզի այն դառնա փխրուն և ավելի հեշտ լինի օգտագործելը:
Մեկ այլ էմալապատ տարրայի մեջ հարկավոր է լցնել 50 մլ բուսայուղ ու 50 գրամ մեղրամոմ և դնել այն թույլ կրակին, մինչև խառնուրդը սկսի եռալ: Եռալուց հետո վերցնել այն կրակից և թողնել, որ մի փոքր սառի (60-70 աստիճան), այնուհետև ավելացնել նաև մեղրի և ակնամոմի խառնուրդն ու լավ խառնել: Ստացված խառնուրդը լցնել ապակյա տարրայի մեջ և պահել սառնարանում:
Օգտագործման եղանակը.
Մի կտոր մառլյան թաթախել ստացված քսուքի մեջ, դնել հետանցքին և թողնել ամբողջ գիշեր:
Կարելի է նաև ստացված քսուքից պատրաստել փոքրիկ մոմիկներ: Մոմիկներն օգտագործելուց առաջ հարկավոր է մոտ 20 րոպե դնել սառցարան: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն գիշեր, մինչև թութքն ամբողջությամբ բուժվի:
Յուրաքանչյուր պրեցեդուրայից առաջ անհրաժեշտ է լվացվել տաք ջրով:
Սակայն հարկ է հիշել, որ մինչ բուժումը սկսելը անհրաժեշտ է անցնել բուժզննում և ախտորոշել հիվանդությունը: Միայն թութքի ախտորոշման և հաստ աղիքի նորագոյացությունների բացառման դեպքում է կարելի օգտագործել այս քսուքը կամ թութքի բուժման ցանկացած այլ միջոց:
