Վիտասի պրոդյուսերը պատմել է, թե ինչով է այժմ զբաղվում երգիչը
![]()
Երգիչ Վիտասի պրոդյուսեր Սերգեյ Պուդովկինը խոսել է արտիստի ստեղծագործական ծրագրերի մասին։ Այս մասին նա կիսվել է Dni.ru-ի հետ զրույցում։
Պուդովկինը հայտարարել է, որ Վիտասը Ռուսաստանում արդեն «ռետրո» է, ուստի արտիստը թիրախավորում է ասիական շուկան։ Ըստ նրա` Չինաստանում Վիտասը «տաք կարկանդակ» է։ «Այսօր Վիտասը կենտրոնացած է հիմնականում ասիական շուկայի վրա, որը շատ արագ սպառում է ամեն ինչ։ Չինացի հանդիսատեսը սկզբունքորեն տարբերվում է ռուսականից, նրանց անընդհատ պետք է ինչ-որ նոր բան տալ», – կիսվել է Պուդովկինը: Նա նշել է, որ երգչի հոլոգրաֆիկ կերպարն աշխատում է Չինաստանում արդեն գրեթե երկու տարի։Պրոդյուսերը նշել է, որ Վիտասն ամբողջությամբ չի լքել ռուսական շուկան։ Այս պահին էստրադային արտիստի ելույթները Ռուսաստանում «դադարեցվել են»։ «Ռուսաստանում նա հավանաբար կերգեր, եթե չլինեին անձնական հանգամանքները: Օբյեկտիվ պատճառներով Վիտասը դեռ չի կարող ելույթ ունենալ այստեղ։ Չնայած մենք արդեն տեղայնացրել ենք այս իրավիճակը»,- նշել է Պուդովկինը։
