Ընդդիմության խոստացած թեժ աշունը
8-րդ գումարման խորհրդարանը վերադառնում է աշխատանքի, բայց առանց ընդդիմադիր ֆրակցիաների։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունից հայտնում են, որ իրենք խորհրդարանական մեծամասնության դեմ պայքարում շարունակելու են կիրառել միջազգային պրակտիկայում ընդունված քաղաքական բոյկոտի գործիքը, այն է՝ չեն մասնակցելու ոչ առաջնային, հաճախ էլ արհեստական օրակարգերով լեցուն ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին։
Խորհրդարանական ընդդիմությունը թեժ աշուն է խոստացել, թե ինչքան թեժ՝ճաշակի եւ պատկերացման հարց է, եթե հաշվի առնենք, որ 2020թ.ի նոյեմբերի 9-ից ի վեր տարբեր ձեւաչափով փորձում է ուժերը, բայց փաստացի ունենք իրավիճակ, երբ ընդդիմությունը օր օրի լեգիտիմացնում է իշխանության ղեկին մնալը։
