Վիտամիններով հարուստ երկու թեյ՝ իմունային համակարգի ամրապնդման համար
Իմունային համակարգի թուլացման դեպքում մարդիկ խոցելի են դառնում և հաճախ են հիվանդանում, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են ավելի ուշադիր ու հոգատար լինել օրգանիզմի նկատմամբ: Հատկապես հաճախ մարդու իմունային համակարգը թուլանում է տարվա ցուրտ եղանակին, ինչը կարող լուրջ խնդիրներ առաջացնել: Սա է պատճառը, որ հիվանդություններից ու մի շարք բարդություններից խուսափելու համար հարկավոր է նախապես միջոցներ ձեռնարկել և բարձրացնել իմունիտետը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երկու համեղ ու օգտակար թեյ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և օգնում են բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Այս թեյերը կտան օրգանիզմին անհրաժեշտ բոլոր օգտակար տարրերը՝ իմունային համակարգի ամրապնդման ու օրգանիզմի պաշտպանության համար:
1-ին բաղադրատոմսը.
Այս թեյը պարտրաստելու համար հարկավոր է խառնել հավասար քանակութամբ սրոհունդի, ալոճենու և գետնաելակի տերևները, այնուհետև ստացված դեղաբույսային խառնուրդի 1 թեյի գդալին ավելացնել 1 բաժակ եռման ջուր և թրմել 20 րոպե: Ստացված թուրմը հարկավոր է խմել գոլ վիճակում:
2-րդ բաղադրատոմսը.
Շատ արդյունավետ է նաև ազնվամորու թեյը, որը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ ու այլ օգտակար տարրեր: Այս թեյը պատրաստելու համար անհրաժեշտ է 20 գրամ չորացրած ազնվամորու հատապտուղներին ավելացնել 200 մլ եռման ջուր, այնուհետև դնել կրակին և եռացնել ևս 10 րոպե: Պատրաստի եփուկն անհրաժեշտ է թրմել ևս 1,5-2 ժամ, այնուհետև քամել և խմել օրական երկու անգամ մեկական բաժակ:
