ՎԵՐՋԻՆ ԲԵՄԸ ՌԱԶՄԱԴԱՇՏՆ ԷՐ…
ՎԵՐՋԻՆ ԲԵՄԸ ՌԱԶՄԱԴԱՇՏՆ ԷՐ…
Պատերազմի օրերն էին… Համացանցում մի տեսանյութ չափազանց տպավորվել էր. զինվորը կռվի դաշտում Մհեր Մկրտչյանին՝ Ֆրունզիկին էր նմանակում՝ խաղալով «Հին օրերի երգը» ֆիլմի ամենաազդեցիկ ու հուզական դրվագներից մեկը. «Վերջացավ, վերջացավ…. ժողովուրդ, պատերազմը վերջացավ….»։
Այնքան լավ էր խաղում, այնքան վարպետորեն, բառի ամեն ելեւէջի մեջ ե՛ւ ցավն էիր զգում, ե՛ւ ուրախությունը։
Որոշել էի, երբ պատերազմն ավարտվի, անպայման գտնեմ տաղանդավոր երիտասարդին, նյութ գրեմ իր մասին։ Համացանցի շնորհիվ իմացել էի միայն անունը՝ Էլվիս Իսրայելյան։
Վստահ էի, համոզված, որ այդ անունը դեռ մեծ բեմերից ենք լսելու, բայց…
Hayzinvor. am
