Վարդանյան․ որոշումս քննարկել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ
Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս «Առաջարկ Հայաստանին» նախագծով։ «Այլընտրանքային նախագծեր» խումբն արդեն երկար ժամանակ է այդ ծրագրի մշակման ակունքներում է կանգնած։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «15 տարի ջերմ, մարդկային հարաբերություններ ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ, նրա կողմից առաջարկը մեծ պատիվ էր, դա է պատճառը, որ հայտնվել եմ ԲՀԿ ցուցակում։
Որոշումս քննարկել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, փոխադարձ համաձայնության ենք եկել, իսկ «Հայաստան» դաշինքի գործընկերները եղել և շարունակում են մնալ իմ լավ գոծընկերները և ընկերները։ Մեզ համար առաջնայինը մանդատը չէ, կարևոր չէ՝ ում մանդատ կհասնի, կարևոր է ունենալ նորմալ իշխանություն, ցուցակում իմ հայտնվելը ունի մարտավարական խնդիր», – մեկնաբանեց պատգամավորը։
Վարդանյանի համոզմամբ, ընդդիմությունն իշխանության համար լուրջ սպառնալիք է դարձել, դա է պատճառը, որ մանիպուլացնում են, նարատիվ տարածում և թարմացնում ներկա-նախկինի կռիվը»։
