Վարազդատ Հարոյանի թիմը հաղթել է <<Բարսելոնային>>

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Կադիս»-ն արտագնա խաղում մրցել է կատալոնական «Բարսելոնա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կադիս»-ն հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով: Հանդիպման 48-րդ րոպեին Լուկաս Պերեսի խփած միակ գնդակը որոշիչ է եղել խաղում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը դեռևս չի վերականգնվել ձեռքի վնասվածքից և հայտավորված չէր խաղին:Այս տուրից հետո «Կադիս»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 18-րդն է, իսկ «Բարսելոնա»-ն` 2-րդը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )