Վաճառքի ենթակա հայրենիք

Ապրիլի 5-ին Բրյուսելյան հանդիպումից հետո իշխանությունը ժողովրդին աչքալույս է տալիս, որ Եվրամիությունը Հայաստանին կտա ընդամենը 270 մլն եվրո փող, մի որոշ չափով կմիանա ԱՄՆ-ը` 65 մլն դոլլարի չափով: Հատկապես իշխանությանը հարող ուժերը մեծ ոգևորություն են ապրում, փրկություն փնտրում արևմուտքի «առատաձեռն» ձեռքերում։Հասարակ ժողովուրդը այդպես էլ չի հասկանա արևմուտքի առատաձեռնության իմաստը։Խոշոր հաշվով Հայաստանին փող են տալիս, որ դիմանանք «ցնցումներին», իսկ ավելի ճիշտ անցնում հանձնենք Տավուշի այսպես կոչված անկլավները, որոնց մասին տևական ժամանակ Փաշինյան Նիկոլը ամենաբարձր մակարդակով նախապատրաստում է ժողովրդին և ահաբեկում, որ եթե չտանք պատերազմ կլինի։Մի բան ակնհայտ է, որ արևմուտքի առատաձեռնության ֆոնին սահմանին ապրիլի 5-ից անհանգիստ է, թշնամին տարբեր ուղղություններով կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ ՔՊ-ական վերնախավը ժողովրդին համոզում է, որ եթե մեզ կրակում են մենք պիտի չնկատելու տանք, դրանք հիստերիկ ջղաձգություններ են առ ոչինչ։

Հայրենիքը վաճառքի հանած իշխանական վերնախավը ժողովրդին ներկայացնում է այլ իրականություն, իսկ ժողովուրդը այդպես էլ պատկերացում չի ունենա, որ եվրոպական նավերը Հայաստանի լեռները բարձրանալու կարողություն չունեն։

Share This