«Շիրակ»-ը զրկվեց Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից
«Շիրակ»-ը զրկվեց Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպման շրջանակներում, Գյումրիի «Շիրակ»-ը հյուրնկալեց Երևանի «Ուրարտու» ակումբին։ Հանդիպումն անցավ թեժ մրցապայքարում՝ լեփ-լեցուն մարզադաշտի պայմաններում։
Եթե 1-ին խաղակեսում թիմերի միջև հիմնականում ընթանում էր հավասար պայքար, ապա 2-րդ խաղակեսում՝ «Շիրակ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց տիրել խաղային և տարածքային առավելությանը և մի շարք վտանգավոր գրոհներ ձեռնարկել մրցակցի դարպասի ուղղությամբ։ 1-ին խաղակեսն ավարտվեց 0:2 հաշվով հօգուտ «Ուրարտու»-ի։ 2-րդ խաղակեսի սկզբնամասում, գյումրեցի ֆուտբոլիստներին հաջողվեց կրճատել խաղի հաշիվը, բայց ցավոք, ավելին անել նրանք չկարողացան։ Սպորտային ֆորտունան, ինչպես ասում են, այս անգամ ժպտած Երևանը ներկայացնող ակումբին։
Այսպիսով, «Շիրակ»-ը՝ 1:2 հաշվով զիջեց «Ուրարտու»-ին, որը, հիշեցնենք, Հայաստանի առաջնության գործող չեմպիոնն է հանդիսանում, և զրկվեց գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։
Արթուր Օգանեզով
