Վահե Սարգսյան. Ուրեմն ասեմ` լսի, Էդմոն

Դաշնակցական գործիչ, «Երկիր»-ի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Էդմոն Մարուքյանի՝ պաշտոնից ազատման դիմում է ներկայացնելուն.

«Գրել է` վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում… ու թռել։

Ուրեմն ասեմ` լսի, Էդմոն.

֊  Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական տեսլականը նույնն է, նա անկեղծորեն ու անշեղորեն գործում է իբրև այն նույն դավաճանը, ինչ 2022֊ի մարտին, երբ դու թքելով հայ ժողովրդի ապագայի ու Հայաստանի պետականության վրա` տեղավորվեցիր նրա հարմար ու փափուկ մասում,
֊ այս երկու տարիներին ճոխ  աշխատավարձի, գործուղումների ու այլնի տեքսով մսխել տասնյակ միլիոններ ՀՀ հարկատուների գրպանից (կոնկրետ թվերը` շուտով),
֊ իրականում դու ոչ թե աշխատել ես արտաքին, այլ ներքին ճակատում, և քո հիմնական խնդիրն է ներքին վտանգներից զերծ եղել պահել շեֆիդ այն մասը, որտեղ տեղավորվել էիր հարմար և տաքուկ։

ՀՀ դավաճան ու հանցավոր իշխանությանը հավատարիմ ծառայելու, դավադիր պատերազմից հետո դավաճանի ձեռքը սեղմելու, հանուն 30 արծաթի հայ ժողովրդին խաբելու, մոլորեցնելու քո ստոր վարքագծով նույնքան հանցագործ ես, հավասարաչափ Նիկոլ, և այդ ամենի համար դեռ պատասխան ես տալու օրենքի, բարոյականության, պատմության ու սերունդների առջև։

Առայժմ` էսքանը»։

Share This